Առողջապահության լրատու 2.2010
Երբ ըմբոստանում է ենթաստամոքսային գեղձը
Ինչպե՞ս ազատվել պանկրեատիտից: Ի՞ նչ կապ ունի անգինան: Կա տարածված կարծիք, որ ենթաստամոքսային գեղձի բորբոքումը` պանկրեատիտը, հարբեցողների, որկրամոլների և տոքսիկոմանների հիվանդություն է, և չի կարող զարգանալ ճիշտ սնունդ ստացող և ալկոհոլ չօգտագործող երիտասարդի մոտ, ով սնվում է ճիշտ սննդամթերքով և չի չարաշահում ալկոհոլային ըմպելիքը:
Սակայն... Պարզվում է, որ պանկրեատիտը կարող է զարգանալ մի քանի այլ, սննդի և սխալ ապրելակերպի հետ կապ չունեցող գործոններից.
- ենթաստամոքսային գեղձի բնածին անատոմիական թերություններից և լեղածորանների խցանումներից,
- տասերկումատյա աղու, լեղապարկի և լեղուղիների բորբոքային հիվանդություններից,
- ալերգիկ հիվանդություններից (այդ թվում` սննդային ալերգիայից),
- որովայնի վնասվածքներից,
- ճարպային և ֆերմենտային բնածին խանգարումներից,
- մուկովիսցիդոզից,
- լակտազային անբավարարությունից (հաճախ` ցածր տարիքի երեխաների մոտ),
- դեղերի ընդունումից (կորտիկոստերոիդներ, սուլֆանիլամիդներ, միզամուղներ և այլն),
- վաղ տարիքում տարած վիրուսային և մանրէային հիվանդություններից (խոզուկ, գրիպ և այլն):
Ծանր անգինաները հաճախ են սուր պանկրեատիտի զարգացման առիթ լինում: Տարած անգինայի վնասակար հետևանքը կարող է բարդանալ սթրեսներով և սննդի ոչ կայուն ընդունումով:
Դիմակի ներքո
Պանկրեատիտի նոպան կարող է զուգորդվել դիարեայով, սրտխարնոցով և փսխումով, մարմնի ջերմաստիճանի բարձրացումով: Սակայն, հիվանդության կարևորագույն նշանն է ցավը, որը կարող է սկսվել թեթև ծակոցներից և ավարտվել ցավային շոկի առաջացմամբ: Պանկրեատիտին բնորոշ ցավերը տեղակայվում են որովայնի խոռոչի էպիգաստրալ շրջանում: Հենց այդ պատճառով էլ ենթաստամոքսային գեղձի բորբոքումով հիվանդներին հաճախ սխալմամբ բուժում են որպես գաստրիտ: Թիկունքին և կրծքավանդակին տարածվող ցավերն առաջացնում են ստենոկարդիայի նոպայի պատկեր, իսկ աջ զստափոս տարածվող ցավը կույրաղիքի բորբոքում է հիշեցնում... Այդ իսկ պատճառով ճիշտ ախտորոշման համար անհրաժեշտ է անցկացնել մի շարք կլինիկական հետազոտություններ.
- արյան ընդհանուր կլինիկական հետազոտություն (լեյկոցիտների բարձր մակարդակը վկայում է բորբոքման մասին),
- արյան կենսաքիմիական հետազոտություն (ամիլազայի և ենթաստամոքսային գեղձի այլ ֆերմենտների առկայությունը կհաստատի պանկրեատիտը),
- մեզի հետազոտություն (այստեղ նույնպես կարելի է հայտնաբերել ամիլազա),
- կղանքի հետազոտություն (ճարպի բարձր քանակը, չյուրացված օսլայի և սպիտակուցների առկայությունը վկայում է քրոնիկական պանկրեատիտի մասին),
- որովայնի խոռոչի ՈւՁՀ (անհրաժեշտ է ենթաստամոքսային գեղձի, լեղապարկի անցուղիների գնահատականի համար, կիստաների և նորագոյացումների առկայությունը պարզելու նպատակով):
Ըստ ցուցումների, նշանակվում են ֆիբրոգաստրոդուոդենոսկոպիա, ռենտգեն-հետազոտություններ, ենթաստամոքսային գեղձի սեկրետորային գործառույթի հետազոտություններ:
Սովն ու ցուրտը
Ահա այս երկու սկղբունքներն են` պանկրեատիտի նոպայի առաջին օգնություն անցկացնելու: Ոչ մի դեպքում չի կարելի դնել ցավոտ հատվածին տաքություն, քանի որ բորբոքային գործընթացը կարող է արագանալ: Անհրաժեշտ է սառույցի պարկ: Սուր պանկրեատիտի դեպքում հիվանդին պարտադիր տեղափոխում են հիվանդանոց:
Բուժումը սկսում են անկողնային օրակարգից, քանի որ բորբոքված ենթաստամոքսային գեղձին անհրաժեշտ է հանգիստ: Բուժման առաջին երկու օրը հիվանդը պետք է ընթանրապես չսնվի, սակայն հեղուկները սահմանափակել պետք չէ: Խորհուրդ են տրվում գազազրկված և գոլ վիճակում հանքային ջրեր: Առաջին սնունդը պետք է լինի գոլ, տրորված և չառաջացնի ստամոքսային հեղուկի արտադրություն: Խորհուրդ են տրվում շիլաներ, արգանակներ, տրորված բանջարեղեն, եփված ոչ ճարպոտ հավի կամ ճագարի միս, դիետիկ կաթնաշոռ:
Նշանակվում են ենթաստամոքսային գեղձի աշխատանքը դանդաղացնող դեղեր, գլյուկոկորտիկոստերոիդներ և հակամանրէային պատրաստուկներ:
Վիրաբուժական բուժումն անհրաժեշտ է միայն ոչ արդյունավետ դեղորայքային բուժման կամ օրգանի արագնթաց քայքայման դեպքերում:
Ոչ մի ճարպ
Բուժման կարևորագույն պայմանն է սննդակարգը, որը հարկ է պահպանել նույնիսկ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո` երկար ժամանակ: Սննդակարգի առանձնահատկությունն է ճարպային սննդի և ենթաստամոքսային գեղձի արտադրությունը դանդաղացնող սննդի բացակայությունը: Խնդիրը նրանում է, որ օրգանիզմում ճարպերը յուրացվում են միայն ենթաստամոքսային գեղձի ֆերմենտների օգնությամբ:
Քրոնիկական պանկրեատիտի ժամանակ արգելված են բոլոր հյութաբեր կերակրատեսակները` թանձր արգանակները, մսի և ձկան ճարպոտ տեսակները, տապակած և ապխտած կերակրատեսակները, պահածոները, երծիկը, կծուն ու թթուն, թարմ հացը, պաղպաղակը, սառը և գազավորված ըմպելիքները, սուրճն ու շոկոլադը:
Հիվանդը պետք է ուտի օրական 5-6 անգամ` քիչ քանակությամբ սնունդ ընդունելով: Խորհուրդ է տրվում օգտագործել ոչ քաղցր թեյ և գազազրկված հանքային ջուր:
Հարկ է զգուշանալ թարմ մրգերից և բանջարեղենից, ինչպես նաև թարմ հյութերից: Անհրաժեշտ է նաև հավելել սննդակարգը A, C, B1, B2, B12, PP, K վիտամիններով և ֆոլաթթվով:
21.03.2011 Մեդ-Պրակտիկ
21.11.2015
Հարգելի Qristine, բարև Ձեզ: Իհարկե Ձեր թվարկած ախտանիշներից որոշ մասը բնորոշ է պանկրատիտին: Սակայն պանկրեատիտի դեպքում բնորոշ է գոտևորող ցավը, բացի այդ սուր պանկրեատիտի ժամանակ ցավը չի մեղմանում ոչ որևէ դիրք փոխելուց և ոչ էլ "Մեզիմ" ընդունելուց: Ձեր նկարագրած գանգատներն ավելի բնորոշ են լեղապարկի բորբոքմանը: Ցանկալի կլինի կատարել որովայնի խոռոչի օրգանների ՈՒՁՀ:
Qristine
23.10.2015
Կարդացեք նաև
Մեր ժամանակներում 40-60 տարին այն տարիքը չէ, երբ արդեն հարմարվում են չիրականացած սպասումներին ու ծրագրերին, այլ դրանց ավելի լիարժեք և իրական կատարման լավագույն ժամանակահատվածն է...
22.03.2011
Կլինիկան: Ընթանում է թույլ արտահայտված ախտանշաններվ: Օրգանիզմի վիճակը կոմպենսացված է: Հիվանդները գանգատվում են թույլ ցավերից, թմրածությունից: Լոկալ վիբրացիայից առաջացած վիբրացիոն հիվանդությամբ...
20.03.2011
Շրթունքիս անկյունները հաճախ են ճաքում. որևէ միրգ, ասենք խնձոր կամ նարինջ ուտելիս անմիջապես կարմրում են ու բորբոքվում: Ի՞նչ խորհուրդ կտաք...
18.03.2011
Տղայիս մոտ հաճախ է շրթունքը բորբոքվում, դեղերն այնքան էլ լավ արդյունք չեն տալիս, այն նորից կրկնվում է: Գոյություն ունի, արդյո՞ք, հերպեսի դեմ բուսաբուժության որևէ բաղադրատոմս, որը կօգնի նրան...
17.03.2011
Բժիշկները տագնապ են բարձրացրել. ամենազոր հակաբիոտիկների ժամանակաշրջանն ավարտվում է: 2009թ. վերջին այդ խնդիրը քննարկվում էր Մոսկվայի գիտնականների տանը...
16.03.2011
Մեծ Բրիտանիայի Սեռական առողջության կենտրոնի հետազոտողներն ուրախացրել են նրանց, ովքեր դեռ չեն գտել իրենց երկրորդ կեսին: Նրանք հայտարարել են. այն կանանց կյանքը, ովքեր դեռ չեն հասցրել ամուսնանալ...
16.03.2011
Համաշխարհային բժշկության ականավոր ներկայացուցիչ, գիտնական-սրտաբան Ն.Ամոսովն ասել է.«... Բժշկության վրա հույս մի դրեք: Այն շատ հիվանդություններ այնքան էլ վատ չի բուժում...
14.03.2011
Ինչպես ցույց են տվել գերմանացի գիտնականների հետազոտությունները, դիմադրողականության բարձրացման համար կատարվող ֆիզիկական վարժությունները դանդաղեցնում են օրգանիզմի ծերացումը մոլեկուլային մակարդակով...
14.03.2011
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ